Գլխավոր Լրահոս

Հոբելյանական անվճար ծրագրեր` AppStore-ում

Հոբելյանական անվճար ծրագրեր` AppStore-ում
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության AppStore բջջային ծրագրերի օնլայն խանութն իր հնգամյակի կապակցությամբ ներկայացրել է նախկինում վճարովի որոշ բջջային ծրագրերի անվճար բեռնման տարբերակը, հաղորդում է Mashable-ը: Փորձագետների համոզմամբ` AppStore-ն իր բացման պահից` 2008թ. հուլիսի 10-ից, մեծ ազդեցություն է գործել օգտատերերի և ծրագրային մշակման մասնագետների գործունեության վրա: Հինգ տարի անց խանութն աշխարհի 155 երկրում ներկայացնում է ավելի քան 900 հազ. բջջային ծրագիր` 23 տարբեր բաժիններով, որոնք նախատեսված են iPhone, iPad և iPod touch գաջեթների համար: Օգտատերերն իրականացրել են ավելի քան 50 մլրդ բեռնում, ինչը համարժեք է 1 վայրկյանում 800 բեռնված ծրագրի, իսկ ծրագրային մշակման մասնագետների եկամուտը գերազանցել է $10 մլրդ-ը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում