Facebook-ի Graph Search-ը մարտահրավեր է նետում Google Now-ին և Siri-ին

Facebook սոցցանցը 6-ամսյա փորձարկումներից հետո գործարկել է իր նոր` Graph Search որոնողական համակարգը, հաղորդում է BusinessInsider-ը:
Graph Search-ն առաջարկում է ընտրություն կատարել` հիմնվելով սոցցանցի ընկերների նախասիրությունների վրա: Օրինակ, եթե օգտատերը ցանկանում է որոնել սուշի-բար, ավելին` տվյալ քաղաքի մյուս ծայրում գտնվող լավագույն սուշի-բարը, ապա Facebook-ը ցուցադրում է ընկերների այցելած բոլոր համապատասխան վայրերը:
Սոցցանցի կողմից տրամադրվող տեղեկատվությունն ուղեկցվում է լուսանկարներով: Աղբյուրի հաղորդմամբ` սոցցանցի նոր գործառույթը մարտահրավեր է նետում Google որոնողական հսկային, Google Now և Apple-ի Siri համակարգերին:
Ներկայում Graph Search-ը հասանելի է միայն անգլալեզու տարբերակով, իսկ համակարգից օգտվելու հնարավորություն ունեն միայն ամերիկացիները:
Թեմա
Civilnet










