Գլխավոր Լրահոս

Գնումների հայտարարությունները ենթարկվում են փորձաքննության. ֆիննախ

Գնումների հայտարարությունները ենթարկվում են փորձաքննության. ֆիննախ

«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիս ամսվա ընթացքում ընտրանքային կարգով ուսումնասիրել է հրապարակված գնումների 226 հայտարարությունից 33-ը կամ ավելի քան 14 տոկոսը, ասված է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:

Կատարված ուսումնասիրությունների ընթացքում 33 հայտարարություններից 12-ում հայտնաբերվել են գնումների օրենսդրության հետ անհամապատասխանություններ: Այդ մասին կենտրոնը տեղեկացրել է պատվիրատուներին և առաջարկել միջոցներ ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ:  Նշվում է, որ արդյունքում արձանագրված բոլոր թերությունները վերացվել են։

Գնումների հրավեր-հայտարարությունների փորձաքննության ընթացքում ի հայտ եկած անհամապատասխանությունները հիմնականում վերաբերել են մասնակիցներին առաջարկվող պահանջներին, որակավորմանն առնչվող թերությունների շտկման հնարավորություններին, գնման առարկայի տեխնիկական բնութագրերին, հաղթող մասնակցի ընտրության կարգին և այլ խնդիրների:

Հաղորդագրության համաձայն` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող գնումների ընթացքում մրցակցության ապահովման և մասնակիցների նկատմամբ խտրականության բացառման նպատակով «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ն ամեն ամիս ընտրանքային կարգով իրականացնում է գնումների հայտարարությունների փորձաքննություն, ինչը հնարավորություն է տալիս ի սկզբանե կանխարգելել հավանական չարաշահումներն ու թերությունները և պայմաններ ստեղծել դրանց վերացման համար։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում