Գլխավոր Լրահոս

Վարչապետն ու ԱԶԲ փոխնախագահը քննարկել են «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքը

Վարչապետն ու ԱԶԲ փոխնախագահը քննարկել են «Հյուսիս-հարավ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Քսիաո Ժաոյին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաև առաջ ենք տանում մեր հիմնական` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»,- ասել վարչապետը և շնորհակալություն հայտնել ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի համար: Կառավարության ղեկավարը կարևորել է ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` գործարար համաժողովի անցկացումը` մասնավոր հատվածին Հայաստանում ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար:

ԱԶԲ փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, մանրամասներ է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարների հետ հանդիպումների վերաբերյալ: Նա տեղեկացրել է նաև, որ այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի իրականացման վայրեր և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱԶԲ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, արծարծվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին, տեխնիկական աջակցության տրամադրմանը և խորհրդատվական ծառայությունների մատուցմանը վերաբերող մի շարք հարցեր:

Քսիաո Ժաոն նշել է, որ Ասիական զարգացման բանկը շահագրգռված է հարաբերությունների շարունակակության հարցում և պատրաստ է անել ավելին` երկրում ներդրումային միջավայրը բարելավելու և լրացուցիչ ներդրումներ ներգրավելու համար: Նրա խոսքով` Հայաստանն օրինակելի երկիր է ՓՄՁ-ների և կանանց ձեռնարկատիրության ծրագրերի գերազանց իրականացման առումով, ինչի համար արժանացել է ԱԶԲ-ի բաժնետերերի բարձր գնահատականին:

Նշենք, որ Հայաստանը ԱԶԲ-ից «Տրանշ-1» և «Տրանշ-2» ծրագրերով 2009-2010 թթ. ընդհանուր առմամբ $230 մլն-ի վարկային միջոցներ է ստացել, որից ընդամենը $60 մլն-ն է արտոնյալ պայմաններով։ Վարկային միջոցներից ծախսվել է մոտ $30 մլն-ը, մնացած գումարները շարունակում են մնալ ԱԶԲ հաշիվներում։ ԱԶԲ-ն «Տրանշ-2» ծրագրով 2010թ. դեկտեմբերին հաստատեց $170 մլն-ի տրամադրումը (վարկային համաձայնագիրը ստորագրվեց 2011թ. հունիսին)։ Ու քանի որ գումարները շարունակում են մնալ ԱԶԲ հաշիվներում, դրանց վրա հաշվարկվում է 0,15% պարտավճար։ ԱԶԲ-ի կողմից «Հյուսիս-հարավին» հատկացված միջոցները չօգտագործելու համար վերջին երկու տարում կառավարությունն արդեն $300 հազ-ի պարտավճարներ է կատարել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում