Գլխավոր Լրահոս

Apple-ն ու Amazon-ը «կիսեցին» App Store-ը

Apple-ն ու Amazon-ը «կիսեցին» App Store-ը
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը և Amazon.com խոշորագույն օնլայն ռիթեյլերը դադարեցրել են բջջային ծրագրերի App Store օնլայն խանութի անվան հետ կապված դատական վեճը, հաղորդում է Mashable-ը: Մինչ այժմ Apple-ը պնդում էր, որ այս բրենդի օգտագործման բացառիկ իրավունքները միայն իրենն են: Apple-ը անսպասելի կերպով հետ է կանչել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատարան ներկայացրած իր հայցն ընդդեմ Amazon-ի` հայտարարելով, որ վերջինս կարող է պահպանել App Store-ի օգտագործման իրավունքները: Amazon-ը, իր հերթին, հայտարարել է, որ Apple-ից պահանջներ չունի: Այդպիսով` Կալիֆոռնիայի շրջանային դատարանը հաղորդել է դատական գործընթացի և լսումների դադարեցման մասին, որոնք նշանակված էին 2013թ. օգոստոսի 19-ին: Apple-ը App Store-ի միջոցով սկսել է վաճառել իր ծրագրերը 2008թ. հուլիսին, իսկ Amazon-ը` 2011-ից, և ընդամենը մեկ ամիս անց Apple-ը դատական հայց էր ներկայացրել Amazon-ի դեմ` հայտարարելով, որ վերջինս չունի իր բրենդի օգտագործման իրավունքը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում