Twitter-ը թարմացրել է իր ծրագիրը Mac OS, iOS և Android հարթակների համար

Twitter միկրոբլոգների ծառայությունը թողարկել է իր ծրագրային ապահովման թարմացված տարբերակը Mac OS, iOS և Android հարթակների համար, հաղորդում է Verge-ը:
Նշված թարմացումը պայմանավորված է ծառայության օգտատերերի բողոքներով: Հիմնվելով օգտատիրական արձագանքների վրա` մասնավորապես թարմացվել և կատարելագործվել է թվիթների միջոցով որոնման, ինչպես նաև բոլոր հարթակներում աշխատող Twitter-ի օգտատերերի միջև հաղորդագրությունների սինխրոնիզացման և դրանց մասին ծանուցումների համակարգերը:
Twitter DM (Direct Messages) համակարգն այսուհետ հնարավորություն կտա օգտատերերին խուսափել հաղորդագրության կրկնակի ծանուցման ստացումից, որն արդեն դիտվել է այլ հարթակում:
Ինչ վերաբերում է սոցցանցի ներսում գրանցումների միջոցով որոնմանը, ապա Twitter-ը սովորել է առաջարկել առավել հարմար արդյունքներն այն ժամանակ, երբ օգտատերը դեռ չի հասցրել ավարտին հասցնել մուտքագրվող հարցումը, ինչը հիշեցնում է Google-ի համանման գործառույթը:
Թեմա
Civilnet










