Ես կարող եմ ուրախանալ, որ Հայաստանի հանրությունը սպասում է Carrefour-ի` Հայաստանում հաստատմանը. հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` պատասխանելով Lragir.am-ի հարցին:
Դեսպանը նշել է, որ Carrefour-ն ինքն է կայացնում իր վճիռները՝ հաստատվել Հայաստանում, թե ոչ, բոլորովին վերջերս էլ սկսել է գործունեություն ծավելել Վրաստանում:
«Ինձ ուրախություն է պատճառում այն իրողությունը, որ Հայաստանի իշխանական թևը, բարձր ղեկավար օղակները ցանկություն են հայտնում տեսնել Carrefour-ը Հայաստանում»,- ասել է Անրի Ռենոն` ընդգծելով, որ ֆրանսիական հիպերմարկետների ցանցի մուտքը Հայաստանի շուկա «լավ ու հաջողված առիթ կլինի, որ Ֆրանսիան իր տեղը գրավի այդ ոլորտում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել սկզբնաղբյուրի կայքում:
ՍիվիլՆեթն ավելի վաղ գրել էր, որ Carrefour-ը Հայաստանում բախվել է լուրջ դիմադրության՝ ի դեմս պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի («Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր) և Արտակ Սարգսյանի (ՍԱՍ սուպերմարկետների սեփականատեր)։ Carrefour-ը, որը հայկական շուկա մուտք գործելու համար կատարել է $17 մլն-ի ծախսեր, մուտքի խոչընդոտների հետ կապված խնդիրները քննարկել է իշխանությունների հետ։ Carrefour-ի մուտքը հայկական շուկա ողջունել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանում ԱՄՆ-ի լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Civilnet











