Ավտոկայանման համար վճարումը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի միջոցով

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ներկայացնում է նոր պրեմիում SMS ծառայություն` նախատեսված այն վարորդների համար, որոնք ցանկանում են ավտոմեքենան կայանելու համար վճարել առավել դյուրին տարբերակով` անմիջապես բջջային հեռախոսով, ասված է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տարածած հաղորդագրությունում:
Այսպես, 1 ժամ մեքենան կայանելու համար անհրաժեշտ է SMS ուղարկել 1045 կարճ համարին (1 ժամով կայանման արժեքը 100 դրամ է), իսկ շուրջօրյա կայանման համար` 5045 կարճ համարին (այս դեպքում արժեքը 500 դրամ է):
Նախագիծն իրականացվում է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության հետ համատեղ:
Նշենք, որ «Փարկինգ սիթի սերվիսը» Երևանում արդեն գծանշել և համապատասխան տեղեկատվական վահանակներով ապահովել է հիմնական կենտրոնական փողոցները։ Կայանման վարձավճարները սահմանվել են քաղաքապետարանի ավագանու անցած տարվա որոշման համաձայն՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ, յուրաքանչյուր մեկ օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1 հազ. դրամ, մեկ ամսվա համար՝ 2 հազ. դրամ, մեկ տարվա համար՝ 12 հազ. դրամ:
Civilnet










