Գլխավոր Լրահոս

Ծիրանի մթերման ծավալներն աճել են 11 տ-ով. գյուղնախարարություն

Ծիրանի մթերման ծավալներն աճել են 11 տ-ով. գյուղնախարարություն

Շարունակվում է ծիրանի մթերման գործընթացը, հաղորդում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից:

Օպերատիվ տվյալների համաձայն` մթերման սեզոնի կեսին արդեն մթերվել է շուրջ 42,505 տ պտուղ-բանջարեղեն, իսկ 2012-ի նույն ժամանակահատվածի մթերման ցուցանիշը 31,28 տ էր:

21 մթերող ընկերություններ այս պահին մթերել են շուրջ 10,108 տ ծիրան, մինչդեռ նախորդ տարվա ամբողջական ցուցանիշը 8,854 տ էր: Արտահանման ծավալները նույնպես շեշտակի աճել են՝ անցած ամբողջ տարվա 12,63 տ-ի դիմաց այս պահին արդեն արտահանվել է շուրջ 17,72 տ ծիրան:

Օպերատիվ տվյալով` «Եվրոթերմ» ՓԲԸ-ն («Նոյա» բնական հյութերի գործարանը), որն արդեն մթերել է ավելի քան 3,5 տ ծիրան, ժամանակավորապես դադարեցնում է մթերումը: Փոխարենը մթերման ծավալներն ավելացնում են և շարունակում մթերել Էջմիածնի պահածոների գործարանը (ք. Էջմիածին Չոբանքյարայի խճուղի 4), Պռոշյանի կոնյակի գործարանը (Արտաշատի մարզ գ. Այգեստան), «Արտֆուդը» (Արարատի  մարզ ք. Արտաշատ), «Սիս Նատուրալը» (ք. Երևան, Հաղթանակի 1/ 7), «Հայասի գրուպը» (Արագածոտնի մարզ, գ. Ոսկևազ):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում