Այսօր՝ հուլիսի 13-ին ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնը: Փակման արարողությունը տեղի ունեցավ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թանտրոնում: Ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Փառատոնը փակված հայտարարեցին Փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Մրցանակաբաշխությունը մեկնարկեց Հայաստանի ազգային կինոակադեմիայի պատվո «Անահիտ» մրցանակի հայտարարմամբ, որն այս տարի շնորհվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին: Այնուհետ Ժյուրի կազմի անդամները ներկայացրին հաղթողներին:
Ստորև ներկայացված են փառատոնի արդյունքները.
Միջազգային խաղարկային մրցույթ
Գլխավոր մրցանակ` «Ոսկե ծիրան». «Պարունակներ», ռեժ.` Սրջան Գոլուբովիչ (Սերբիա, 2013)
Երկրորդ մրցանակ` «Արծաթե ծիրան». «Փարվիզ», ռեժ.` Մաջիդ Բարզեգար (Իրան, 2013)
Ժյուրիի հատուկ մրցանակ` «Մեջտեղում ինչ-որ տեղ», (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2012)
Միջազգային վավերագրական մրցույթ
Գլխավոր մրցանակ` «Սև ծովի վերջին ծովահենները», ռեժ.` Սվյատոսլավ Ստոյանով, (Բուլղարիա, 2013)
Հատուկ մրցանակ` «Աշխարհ, որ մերը չէ», ռեժ.` Մահդի Ֆլեյֆել
Հայկական համայնապատկեր
Գլխավոր մրցանակ` «Ոսկե ծիրան». «Այդ ես չեմ», ռեժ,` Մարիա Սահակյան, (Հայաստան/Ռուսաստան/Դանիա, 2013)
Երկրորդ մրցանակ` «Արծաթե ծիրան». «Սարոյանլենդ», ռեժ,` Լուսին Դինք, (Թուրքիա/Հայաստան/Ֆրանսիա, 2013)
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային
Գլխավոր մրցանակ` «Բարի գալուստ և ցավակցում ենք», ռեժ.` Լեոն Պրուդովսկի (Իսրայել, 2012)
ժյուրիի հատուկ մրցանակներ
«Մայրը», ռեժ.` Լուկաշ Օստալսկի, (Լեհաստան, 2013թ.)
«Դագաղագործի ճոճանակը», ռեժ.` Էլմար Իմանով (Գերմանիա, 2012թ.)
Ժյուրիի խրախուսական մրցանակ` «Քառատրոփ սլացող ռնգեղջյուրը», ռեժ.` Էրիկ Շմիթ (Գերմանիա, 2013թ.)
Ֆիպրեսի ժյուրիի մրցանակ
«Վերջին ձմեռը» ռեժ.` ՍալեմՍալավաթի, (Իրան 2013)
Էկումենիկ ժյուրիի մրցանակ
«Ժպտացեք», ռեժ.` Ռուսուդան Չկոնիա, (Վրաստան/Ֆրանսիա, 2012թ.)
Խրախուսական մրցանակ` «Արևելաբաղձություն», ռեժ.` Դարյա Օնիշչենկո (Գերմանիա/Ուկրաինա/Սերբիա, 2012)
Հայաստանում բրիտանական խորհդի մրցանակ
«Անթեղ», ռեժ.` Թամարա Ստեփանյան, (Հայաստան/Լիբանա/Քաթար, 2012թ.)
Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ
«Ընդհատված մանկություն», ռեժ.` Ջիվան Ավետիսյան, (Հայաստան, 2013թ.)
Civilnet











