Իսրայելը Սիրիային հարվածելու համար օգտագործել է թուրքական ռազմաբազան, գրում է Milliyet-ը` վկայակոչելով ռուսական անգլալեզու Russia Today հեռուստաալիքը:
Ըստ այս տեղեկության` հուլիսի 5-ին Լաթաքիա քաղաքում գտնվող սիրիական ռազմաբազային հարվածելու համար իսրայելական կողմն օգտագործել է թուրքական ռազմաբազան:
Հուլիսի 5-ին ոչնչացվել էին Սիրիային պատկանող Yakhont տիպի հրթիռները: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ առնչություն չունի հրթիռների ոչնչացման հետ:
Russia Today-ը եզրակացնում է, որ Թուրքիայի ներսում լուրջ խնդիրներ կառաջանան, քանի որ երկիրն իր ռազմաբազան տրամադրել է Իսրայելին` մեկ այլ մուսուլմանական պետություն վրա հարվածելու նպատակով:
Civilnet











