Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Իսրայելը Սիրիային հարվածելու համար օգտագործել է թուրքական ռազմաբազան:
«Դա բացարձակ սուտ է, ոչնչով չհիմնավորված լուր, որն իրականության հետ կապ չունի: Խոսք չի կարող լինել Իսրայելի ռազմական գործողությունում Թուրքիայի անգամ մասնակի մասնակցության մասին»,- թուրքական NTV հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ թուրքական Milliyet-ը գրել էր, թե հուլիսի 5-ին Լաթաքիա քաղաքում գտնվող սիրիական նավահանգստին հարվածելու համար իսրայելական կողմն օգտագործել է թուրքական ռազմաբազան: Այդ օրը ոչնչացվել էին Սիրիային պատկանող Yakhont տիպի հրթիռները:
Civilnet











