Մեքենայի կայանավճարը` «ՄոբիԴրամի» մասնաճյուղերում

Այսուհետև «ՄոբիԴրամի» մասնաճյուղերում կարելի է վճարել Երևանի տարածքում ավտոմեքենայի կայանավճարը՝ 1 շաբաթվա համար 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 1 տարվա համար՝ 12000 դրամ, հաղորդում են «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունից:
Ծառայության դիմաց «ՄոբիԴրամի» միջնորդավճարը կազմում է 200 դրամ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել «ՄոբիԴրամի» թեժ գիծ` 444 կամ 093297444:
Նշենք, որ «Փարկինգ սիթի սերվիսը» Երևանում արդեն գծանշել և համապատասխան տեղեկատվական վահանակներով ապահովել է հիմնական կենտրոնական փողոցները։ Կայանման վարձավճարները սահմանվել են քաղաքապետարանի ավագանու անցած տարվա որոշման համաձայն՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ, յուրաքանչյուր մեկ օրվա համար՝ 500 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 1 հազ. դրամ, մեկ ամսվա համար՝ 2 հազ. դրամ, մեկ տարվա համար՝ 12 հազ. դրամ:
Թեմա
Civilnet










