Գլխավոր Լրահոս

Համարների տեղափոխելիությունը կլինի ժամանակին` 2014թ.

Համարների տեղափոխելիությունը կլինի ժամանակին` 2014թ.
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 17-ին հաստատեց «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները», որոնք նկարագրում են MNP-ի կազմակերպման և իրականացման կարգն ու պայմանները: Չնայած ծառայության ներդրման ժամանակացույցից որոշակի շեղմանը` հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը նիստին վստահեցրեց, որ վերջնաժամկետից (2014թ. հունվարի 1) շեղում չի լինի։  ՀԾԿՀ-ի 2102թ. դեկտեմբերի 14-ի որոշմամբ սահմանված ժամանակացույցով երեք օպերատորները մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը պետք է ստեղծեին ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրամ, որը և ըստ էության պետք է իրականացներ MNP համակարգի ներդրումը։ ՀԾԿՀ-ի հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը հուլիսի 17-ի նիստին արձանագրեց, որ տեղի է ունեցել ժամանակացույցից «մի փոքր շեղում», սակայն անհանգստանալու կարիք չկա, այս ընթացքում կատարվել են աշխատանքներ, երեք օպերատորների կողմից ստեղծվելիք կազմակերպության գրանցումը կավարտվի շաբաթվա ընթացքում։ «Արդեն պատրաստ է տեղափոխված հեռախոսահամարների կենտրոնացված տվյալների բազայի ստեղծման մրցութային փաթեթը և մրցույթն արագ կկազմակերպի»,- նշեց Գևորգյանը։ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նիստում խոսեց նախանշված ժամկետներում ու առանց շեղումների ծառայության ներդրման անհրաժեշտության մասին։ «Այս ծառայության ներդրումը նախագահի վերահսկողության տակ է»,- ասաց Նազարյանը։ Ներկայացնելով MNP-ի ներդրման կանոնները՝ Գևորգ Գևորգյանը նշեց, որ ծառայությունից օգտվելը բաժանորդի համար կլինի անվճար։ Այն գործելու է մեկ պատուհանի սկզբունքով՝ ծառայությունից օգտվել ցանկացող բաժանորդը պետք է դիմի ընդունող օպերատորին։ Բացի այդ՝ համարի տեղափոխման գործընթացը նախատեսվում է իրականացնել երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդ որում, MNP ծառայությունից օգտվելու համար արգելք չէ անգամ դոնոր օպերատորի (օպերատոր, որի ցանցից համարը տեղափոխվում կամ տեղափոխվել է այլ օպերատորի ցանց) նկատմամբ բաժանորդի ունեցած պարտքը։ Ըստ կանոնակարգի՝ համարի տեղափոխման դեպքում բաժանորդի հեռախոսահամարի հաշվի դրական մնացորդը չի փոխանցվելու ընդունող օպերատորի ցանցում բաժանորդի հաշվին։ Համարի տեղափոխման գործընթացում դոնոր օպերատորի ցանցում համարի ապաակտիվացման և ընդունող օպերատորի ցանցում համարի ակտիվացման միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի երկու ժամը։ Տեղափոխված համարին կանչի սկզբնավորում իրականացնող օպերատորը բաժանորդին տեղեկացնելու է համարի տեղափոխված լինելու մասին USSD հրահանգի միջոցով, իսկ զանգերի դեպքում՝ նաև մինչև մեկ վայրկյան տևողությամբ ազդանշանային համակարգով, ինչը բաժանորդի կողմից կարող է ապաակտիվացվել։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում