Գլխավոր Լրահոս

Հայաստանում ֆինանսական միջնորդության ընդլայնման համար USAID-ին կծախսի $3,7 մլն

Հայաստանում ֆինանսական միջնորդության ընդլայնման համար USAID-ին կծախսի $3,7 մլն

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Հայաստանի ֆինանսական միջնորդության ընդլայնման և զարգացման նպատակով կիրականացնի $3,7 մլն արժողությամբ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» քառամյա ծրագիրը։

Հուլիսի 17-ին ծրագրի շնորհանդեսին USAID-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը նշեց, որ ծրագրով նախատեսվում են ընդլայնել և բարելավել մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ֆինանսների հասանելիության ուղիները։ Ծրագրով նախատեսվում է նաև խթանել ֆինանսական ավելի լայն գործիքակազմի ձևավորումը՝ ուղղված վարկային և ներդրումային ռիսկերի նվազեցմանը։ Ծրագիրն ուղղված կլինի նաև Հայաստանում միկրո և փոքր ու միջին ձեռնարկությունների, գյուղացիական ձեռնարկությունների համար առավել որակյալ ծառայությունների ապահովմանը։

Քարեն Հիլիարդը նշեց, որ ծրագրով աշխատանքները միտված են լինելու ավելացնելու հնարավորությունները` ապահովել ֆինանսական միջոցների հասանելիություն ոչ միայն բանկերից և ոչ բանկային ֆինանսական հաստատություններից, այլև այլ աղբյուրներից: Դա կիրագործվի կապիտալի շուկայում պարտքային ու բաժնեմասային գործիքների զարգացման, ինչպես նաև վարկերի խմբավորում իրականացնող և ներդրողների ռիսկերի դիվերսիֆիկացիա և նվազեցում ապահովող նպատակային ներդրումային հիմնադրամների միջոցով։

«Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը որպես վերջնարդյունք երեք հիմնական նպատակ ունի։ Առաջինը՝ ՓՄՁ-ի համար մատչելի և արդյունավետ ֆինանսական ծառայությունների բարելավված հասանելիություն, երկրորդը՝ արդյունավետ և կայուն ֆինանսական համակարգի համար բարելավված ինստիտուցիոնալ միջավայր և երրորդը՝ կենսաթոշակային բարեփոխումների համար ֆինանսական հատվածի հզորացված ինստիտուտներ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանի խոսքով` ծրագիրն ուղիղ կապ ունի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, մասնավորապես` արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության հետ։ Այս ծրագրով նախատեսված գործիքակազմը կապահովվի ավելի էժան և երկարաժամկետ միջոցների հասանելիություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում