Գլխավոր Լրահոս

Եվրահանձնաժողովը €157 հազ. կհատկացնի Արմավիրի` կարկտահարությունից տուժածներին

Եվրահանձնաժողովը €157 հազ. կհատկացնի Արմավիրի` կարկտահարությունից տուժածներին

Եվրահանձնաժողովը Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժածներին հատկացրել է €157 724, հաղորդում են ԵՄ հայաստանյան պատվիրակության մամուլի ծառայությունից:

Ֆինանսական այս աջակցության շրջանակում նախատեսվում է, որ 4 հազ. տուժած կստանա սնունդ և հիգիենայի հիմնական միջոցներ: Օգնությունը կտրամադրվի Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով` Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամի կողմից:

ԵՄ հաղորդագրության համաձայն` Եվրահաձնաժողովը համաձայնագիր է ստորագրել Կարմիր խաչի և կարմիր մահիկի կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամին (ՄՕԱՀ) մարդասիրական նպատակներով €3 մլն նվիրատվություն  տրամադրելու վերաբերյալ: Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամը ֆինանսական օգնություն  է տրամադրամ փոքր ծավալի աղետների դեպքում, որոնք չենք ունենում  համաշխարհային արձագանք:

Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամը հիմնադրվել է 1985թ.` միջազգային դոնոր կազմակերպությունների ներդրումներով:

Աղետներին անհապաղ ֆինանսական օգնություն անհրաժեշտության դեպքում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների ազգային կազմակերպությունը դիմում է Մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամին: Փոքրածավալ աղետների օգնության համար Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների ազգային կազմակերպությունը դրամաշնորհ է տրամադրում հիմնադրամից, որը կարող է համալրվել դոնորների կողմից:

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների և Եվրահանձնաժողովի միջև նվիրատվություն տրամադրելու մասին համաձայնագիրը հնարավորություն է տալիս վերջինին ընդհանուրը մինչև €3 մլն-ով լրացնել հիմնադրամի նախապես համաձայնեցված՝  հունամիտար օգնություն տրամադրելու մանդատին համահունչ ծախսերը:

Ըստ ԵՄ հաղորդագրության` Արմավիրի մարզում 2013թ. մայիսի 12-17-ը տեղացած կարկտահարությունը գրեթե ամբողջությամբ վնասել է մարզի գյուղերի մեծ մասի բերքը: Կարկտահարությունը վնաս է հասցրել 46 գյուղերի և 12,8 հազ. տնտեսությունների՝ ամբողջովին վնասելով 14 գյուղերի  7 131 տնտեսությունների բերքը: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում