Գլխավոր Լրահոս

Սիրիայում երեք թուրք զինյալ է սպանվել

Սիրիայում երեք թուրք զինյալ է սպանվել

Հուլիսի 17-ին Թուրքիային սահմանակից սիրիական Ռաս ուլ Այն քաղաքում քրդերի և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ կռվող «Էլ Նուսրա» ծայրահեղական կազմակերպության միջև տեղի ունեցած մարտերին մասնակցել են նաև թուրքեր, հաղորդում է Hurriyet-ը:

Այն բանից հետո, երբ քրդերը հաղթել են «Էլ Նուսրայի» խմբավորումներին և գրավել Ռաս ուլ Այնի նրանց հենակետերը, հայտնաբերվել են թուրքական ինքնությունը հաստատող երեք փաստաթուղթ:

Ուշագրավ է, որ Hurriyet-ի հաղորդմամբ` երեք սպանված թուրքերից մեկը` Մուրադ Քոչաքը, Թուրքիայում ձերբակալվել է «Ալ Կաիդայի» գործի շրջանակում, իսկ այնուհետև ազատ է արձակվել: Իսկ թե ինչ գործ ունեին մյուս թուրքերը Սիրիայում, չեն կարողացել պատասխանել նաև նրանց հարազատները:

Քրդերը պնդում են, որ Թուրքիան հովանավորում է «Ալ Կաիդայի» հետ սերտ կապեր ունեցող «Էլ Նուսրա» ծայրահեղական կազմակերպությանը:

Հուլիսի 16-ից Ռաս ուլ Այնում քրդերի և «Էլ Նուսրայի» միջև ընթացող մարտերի ընթացքում կրակոցներ են հնչել Թուրքիայի ուղղությամբ, որոնց վերջինս պատասխանել է:

Ներկայում Ռաս ուլ Այնը քրդերի վերահսկողության տակ է, ինչն անհանգստացնում է Թուրքիային:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում