Գլխավոր Լրահոս

ՎԶԵԲ նախագահը հուլիսի 18-ին կայցելի Հայաստան

ՎԶԵԲ նախագահը հուլիսի 18-ին կայցելի Հայաստան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)  նախագահ Սումա Չակրաբարտին հուլիսի 18-ին կկատարի իր առաջին պաշտոնական այցը Հայաստան` Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակում:

Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքը, երկօրյա այցի ընթացքում Չակրաբարտին կհանդիպի Հայաստանի պետական պաշտոնյաների, այդ թվում` նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, էկոնոմիկայի նախարար և ՎԶԵԲ-ի Հայաստանի կառավարիչ Վահրամ Ավանեսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, ինչպես նաև տեղական գործընկեր բանկերի և բիզնեսի ներկայացուցիչների հետ:

Չակրաբարտիի այցը Հայաստան համընկնում է Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության մեկնարկի 20-րդ տարեդարձի հետ։ Այդ կապակցությամբ հուլիսի 19-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում անցկացվելու է մամլո ասուլիս, որին  հաջորդելու է ընդունելություն:

ՎԶԵԲ-ը Հայաստանում գործունեություն է ծավալում 1993-ից ի վեր: Մինչ այսօր ներդրել է ավելի քան €656 մլն 120 ծրագրերում:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում