Գլխավոր Լրահոս

Հուլիսի 20-ից տրանսպորտի սակագինը կդառնա 150 դրամ. քաղաքապետարան

Հուլիսի 20-ից տրանսպորտի սակագինը կդառնա 150 դրամ. քաղաքապետարան

Երևանում հասարակական տրանսպորտի սակագինը հուլիսի 20-ից կդառնա 150 դրամ` գործող 100 դրամի փոխարեն: Այս մասին հուլիսի 18-ին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանի հետ համատեղ ասուլիսում: Նավասարդյանի խոսքով` սակագնի բարձրացումը վերաբերում է միկրոավտոբուսներին և ավտոբուսներին:

«Տնտեսվարող սուբյեկտներն իրենց դիմումներում առաջարկել էին սակագինը բարձրացել 140-200 դրամի սահմաններում, և տրանսպորտի մրցութային հանձնաժողովը` ուսումնասիրելով այդ դիմումները, եզրակացրել է, որ եթե տնտեսավորող սուբյեկտները նորմալ կազմակերպեն իրենց աշխատանքը, ապա տրանսպորտի սակագինը  հնարավոր է սահմանել 150 դրամի չափով»,- ասաց Նավասարդյանը` հավելելով, որ տրոլեյբուսների սակագինը կդառնա 100  դրամ, իսկ մետրոյի մետրոյի ուղեվարձը կմնա անփոփոխ:

Նավասարդյանի խոսքով` սակագնի բարձրացման հիմնական պատճառները վերջին 10 տարիների ընթացքում և´ տրանսպորտային միջոցների, և´ վառելանյութի, և´ պահեստամասերի թանկացումն է: Նա հավելեց, որ տնտեսվարողների հայտերն իրենք ստացել են 2013թ. հուլիսի 4-ից և վերոնշյալ երեք պատճառներին գումարվել է նաև ամառային շրջանում ուղևորների թվի նվազումը և հուլիսի 8-ից գազի գնի բարձրացումը:

«Սակագնի բարձրացումն անհրաժեշտություն էր վաղվա օրվա համար, որպեսզի տրանսպորտային սուբյեկտների կողմից սպասարկումը լինի առավել բարձրորակ»,- ասաց Ալբերտ Գևորգյանը` հավելելով, որ «ապագան ավտոբուսինն է, և ամեն ինչ արվելու է միկրոավտոբուսներից ազատվելու համար, ինչի համար էլ հրամայական է դառնում սակագնի բարձրացումը»: 

Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ սակագնի բարձրացմանը զուգահեռ ավելի մեծ ուշադրություն կդարձվի մեքենաների տեխնիկական վիճակին, ժամանակացույցին, ինչպես նաև տրանսպորտային նոր միջոցների ձեռքբերման խնդրին: Նա նշեց, որ արվելու է հնարավորինս` թեթևացնելու տրանսպորտի գերբեռնվածությունը:

«Մինչև տարեվերջ ևս 100 ավտոբուս կավելանա քաղաքային տրանսպորտի պարկում»,- ասաց Նավասարդյանը` հավելելով, որ ակնկալվող բարեփոխումները պետք չէ սպասել «հենց հաջորդ օրը, քանի որ խնդիրները շատ են»: Նա նշեց նաև վարորդների թվի պակասի խնդրի մասին:  

Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետը հերքեց լրագրողների տեսակետը, թե տրանսպորտի սակագնի բարձրացումը պայմանավորված է ընտրությունների ավարտով` նշելով, որ հարցը պայմանավորված է միայն տնտեսվարող սուբյեկտների դիմումների ներկայացմամբ: 

Երևանում 63 մասնավոր կազմակերպությունների կողմից պայմանագրային հիմունքով սպասարկվում է 112 միկրոավտոբուսային երթուղի, որում շահագործվում է տարբեր մակնիշի մոտ 2,7 հազ. միկրոավտոբուս։ Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 578 ավտոբուս, փաստացի շահագործվում է 42 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս գալիս 370-380 միավոր շարժակազմ։ 

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում