Գլխավոր Լրահոս

Հարկ վճարողների սպասարկման կետեր` «ՀայՓոստ»-ի բաժանմունքներում

Հարկ վճարողների սպասարկման կետեր` «ՀայՓոստ»-ի բաժանմունքներում

Պետական եկամուտների կոմիտեի և «ՀայՓոստ»-ի միջև հուլիսի 18-ին կնքվել է համագործակցության պայմանագիր, հաղորդում են ՊԵԿ մամուլի ծառայությունից: Համատեղ նախաձեռնությամբ «ՀայՓոստ»-ի վերանորոգված և արդիականացված բոլոր բաժանմունքներում ստեղծվում են հարկ վճարողների սպասարկման կետեր, որտեղ աշխատելու են ՊԵԿ ներկայացուցիչները: Նպատակը` հարկ վճարողների ինքնագնահատման համակարգի զարգացումը խթանելն է, ինչպես նաև մատուցվող ծառայությունների հասանելիությունը, որակը բարձրացնելը, սպասարկման արդյունավետ համակարգ կայացնելը, հարկային և հարակից օրենսդրության վերաբերյալ հարկ վճարողների իրազեկվածությունը բարձրացնելը:

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, կարևորելով համագործակցությունը «ՀայՓոստ»-ի հետ, ընդգծել է, որ այս քայլով ՊԵԿ-ն ինքն է գնում դեպի բնակչությունը` ընդլայնելով կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը:

«Հաշվի առնելով, որ «ՀայՓոստ»-ը հանրապետությունում ամենամեծ բաժանմունքների ցանց ունեցող ընկերությունն է, ՊԵԿ սպասարկման կետերի տեղակայումը հնարավորություն կտա քաղաքացիներին հարկային և մաքսային բնագավառներում մատուցվող ծառայությունները ստանալ իրենց բնակավայրում`  միաժամանակ օգտվելով ինչպես «ՀայՓոստ»-ի, այնպես էլ ՊԵԿ-ի ծառայություններից»,- ասել է Գագիկ Խաչատրյանը: Նրա խոսքով` այս նախաձեռնությունը կարող է ազդակ դառնալ նաև մյուս գերատեսչությունների համար:

Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի` նոր գործելակերպի արդյունքում հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների որակը որևէ կերպ չի տարբերվի մայրաքաղաքի սպասարկման որակից:

«Այս համագործակցությունը համահունչ է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ի ռազմավարական ծրագրերին: Կարևոր է ոչ միայն բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակն, այլև ընդլայնել դրանք. ՊԵԿ-ի հետ այս համատեղ նախագիծը կօգնի իրագործել նաև մեր նպատակը: Մինչև 2013թ. ավարտը «Հայփոստ»-ի նորոգված բաժանմունքների թիվը ողջ հանրապետությունում կանցնի 200-ից»,- ասել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:

ՊԵԿ ներկայացուցիչների հիմնական գործառույթներն են լինելու էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման, հարկերի, տուրքերի և այլ վճարումների հետ կապված հարցերի օժանդակումը, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության, օրենսդրության հետ կապված հարցերի պարզաբանումը, ՀԴՄ կտրոնների հատուկ համարներով վիճակահանության արդյունքներով շահող կտրոնների ընդունումը և այլն: Տեղեկատվական տերմինալների միջոցով ՊԵԿ ներկայացուցիչների աջակցությամբ հարկ վճարողները կկարողանան նաև հարկային հաշվարկներ ու հաշվետվություններ ներկայացնել: Նախատեսվում է նաև տեխնիկական հնարավորությունների դեպքում առանձին փոստային բաժանմունքներում իրականացնել փոստային առաքանիների արտահանման և ներմուծման հետ կապված մաքսային ձևակերպումներ և մաքսազերծում: Փոստային-հարկային սպասարկման կետերն ապահովված կլինեն նաև իրազեկման ցուցանակներով, տեղեկատվական թերթիկներով և ուղեցույցներով: Բաժանմունքների սպասարկման կետերում  ծառայությունները կմատուցվեն անվճար: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում