Գլխավոր Լրահոս

Տրանսպորտի վճարների բարձրացման մասին որոշումն իրավական ուժ չունի. ՀԱԿ

Տրանսպորտի վճարների բարձրացման մասին որոշումն իրավական ուժ չունի. ՀԱԿ

Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հավաստելով, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին Երևանի քաղաքապետարանի որոշումն իրավական ուժ չունի: Ներկայացնում ենք հայտարարությունը.

«ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածը սահմանում է, որ համայնքի ավագանին է սահմանում տեղական հարկերը, տուրքերը և վճարները: Վերոհիշյալից բխում է, որ Երևանի քաղաքապետարանի հասարակական տրանսպորտի վճարների բարձրացման մասին որոշումը հակասահմանադրական է և իրավական ուժ չունի»:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ հուլիսի 20-ից ավտոբուսների և միկրոավտոբուսների սակագինը 100 դրամից կդառնա 150 դրամ, տրոլեյբուսներինը՝ 50 դրամից՝ 100: Քաղաքապետարանը նաև ներկայացրել էր այդ թանկացումը հիմնավորող իր հաշվարկները:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում