Գլխավոր Լրահոս

Նախատեսվում է ավելացնել ազատամարտիկների կենսաթոշակները. սոցապ նախարարություն

Նախատեսվում է ավելացնել ազատամարտիկների կենսաթոշակները. սոցապ նախարարություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է վարչապետի մոտ 2013թ. հուլիսի 17-ին  ազատամարտիկների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքում տրված հանձնարարականները:

Նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում են աշխատանքները ազատամարտիկների և նրանց ընտանիքների անդամներին տրվող սոցիալական երաշխիքների ուղղությամբ: Մասնավորապես`

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 04.07.2013 թ. թիվ 93-Ա/1 հրամանով ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուղեգրով կարող են ստանալ բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ` ՀՀ ԱՍՀՆ միջոցով պետական պատվեր իրականացնող կազմակերպություններում:

2. Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների կազմում ընդգրկված ազատամարտիկների  5092 ընտանիքներ  արդեն ստացել են  ավանդների փոխհատուցում:

Գործող ծրագիրը 2013 թվականին ավարտվում է, 2014 թվականի պետական բյուջեով նախատեսվելիք ֆինանսական միջոցների շրջանակներում կառաջարկվի նոր ծրագիր, որի մշակման ժամանակ կքննարկվեն նաև ազատամարտիկների ընտանիքների անդամների ավանդների փոխհատուցման հետ կապված հարցերը:

3. Նախատեսվում է ավելացնել կենսաթոշակները և արտոնությունների դիմաց տրվող դրամական օգնությունները:

Այսպես` միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2014թ. սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության համար նախատեսվել է ՀՀ 2013թվականի պետական բյուջեով նախատեսվածից 8.4 տոկոսով, 2015-16թթ` շուրջ 24.4 տոկոսով ավելի ֆինանսական միջոցներ:

Արտոնությունների դիմաց վճարվող դրամական օգնությունների համար նախատեսվել է. 2014 թվականին՝ շուրջ 9.1 մլրդ դրամ, կամ ՀՀ 2013 թվականի պետական բյուջեով նախատեսվածից (շուրջ 8.3 մլրդ դրամ) շուրջ 9.5 տոկոսով ավելի, 2015-2016 թվականներին՝շուրջ 9.2 մլրդ դրամ:

4. Հաշվի առնելով զինծառայողների աշխատավարձերի ձևավորման սկզբունքների փոփոխությունները (նախատեսվում է ներդնել աշխատավարձերի ձևավորման միասնական համակարգ)՝ աշխատանքներ են տարվում նաև զինվորական կենսաթոշակները հաշվարկելու կարգը փոփոխելու ուղղությամբ:

Նախարարությունում քննարկվում են նաև ազատամարտիկներին սոցիալական այլ երաշխիքներ տրամադրելու հարցերը, որոնք ավելի առարկայական կդառնան նրանց հաշվառման և կարգավիճակի հստակեցման աշխատանքներն ավարտելուց հետո:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունը պատրաստակամ է ազատամարտիկներին վերաբերող ցանկացած հարց քննարկել իրենց մասնակցությամբ, տալ պարզաբանումներ առկա սոցիալական երաշխիքների վերաբերյալ, ուստի հրավիրում է ակտիվորեն մասնակցել 2014թ. բյուջեի նախագծի քննարկումներին, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում ավելի առարկայական, հստակ լուծումներ տալ նրանց   սոցիալական խնդիրներին: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում