Գլխավոր Լրահոս

Տնտեսությունն արգելակում է

Տնտեսությունն արգելակում է

Հայաստանում կտրուկ դանդաղում է տնտեսական ակտիվությունը։ Ընթացիկ տարվա վեց ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4,4%. հինգ ամիսների կտրվածքով այն 5,3% էր, չորս ամիսներին և առաջին եռամսյակում, համապատասխանաբար՝ 7,4% և 8,7%։

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները. 2013թ. հունիս» հրապարակման՝ այս տարվա առաջին կիսամյակում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 8,3% աճ, գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել է 2,1%։ Ծառայության ոլորտի աճը առաջին կիսամյակում կազմել է 4,4%, այն դեպքում, երբ հինգ ամիսներին ցուցանիշը 5,8% աճ։ Կրճատվել են նաև առևտրի շրջանառության ծավալները՝ վեց ամիսներին աճը կազմել է 3,5%՝ հինգ ամիսների 4,3%-ի դիմաց։

Բացասական միտումները պահպանվել են շինարարության և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում։ Հաշվետու ժամանակահատվածում շինոլորտում արձանագրվել է 8,8% անկում, էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 4,9%-ով։

ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին արտաքին առևտրի ծավալներն աճել են 0,8%-ով՝ կազմելով $2,67 մլրդ։ Արտաքին առևտրի աճը ամբողջովին ապահովել է արտահանման ավելացումը՝ 9,9%-ով (արտահանումը կազմել է $700 մլն)։ Ներկրման ծավալները կրճատվել են 2,1%-ով՝ կազմելով $1,97 մլրդ։

Ըստ ԱՎԾ վիճակագրական տվյալների՝ հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 6,5%, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում միջին աշխատավարձերն աճել են 2,7%-ով (ամսական միջին աշխատավարձի չափը կազմել է Դ142,6 հազ.)։ Ոչ պետական համակարգում միջին ամսական աշխատավարձերն ավելացել են 4,5%-ով՝ կազմելով Դ175,6 հազ, պետական համակարգում՝ 2,2%-ով (մինչև Դ114 հազ.)։

Անկախ աշխատավարձերի աճից, հանրապետությունում նվազել է բնակչության գնողունակությունը։ Եթե հաշվի առնենք, որ այս ընթացքում միջին աշխատավարձի աճի տեմպի ցուցանիշն ավելի փոքր է եղել, քան գնաճինը, ապա պարզ է դառնում առևտրի շրջանառության ծավալների կրճատումն ու ծառայությունների ոլորտում աճի տեմպերի դանդաղումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում