Գլխավոր Լրահոս

Բնակչությունը սկսել է քիչ գազ սպառել

Բնակչությունը սկսել է քիչ գազ սպառել

2013թ. հունվար-հունիս ամիսներին անցած տարվա համեմատ 7,2%-ով նվազել են Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 945 մլն խմ:

«ՀայՌուսգազարդի» հաղորդագրության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում իրացվել է 825,7 մլն խմ, ինչը 2,2%-ով զիջում է անցած տարվա ցուցանիշին:

Անցած տարվա համեմատ էներգետիկ ոլորտի կողմից բնական գազի սպառման ծավալները կրճատվել են 15,4%-ով` կազմելով 84,8 մլն խմ: Սպառման ծավալները նվազել են նաև 10%-ով բնակչության և 5,8%-ով` այլ սպառողների կողմից` կազմելով համապատասխանաբար 300,7 մլն խմ և 97,7 մլն խմ:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում անցած տարվա համեմատ ավելացել են 13,6%-ով արդյունաբերության ոլորտի և 10,7%-ով` ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 135,4 մլն խմ և 207 մլն խմ:

Ներքին շուկայում բնակչության կողմից գազի սպառման ծավալների կրճատումը մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ առաջին կիսամյակում 1 խմ գազի սակագինը կազմում էր Դ132, մինչդեռ հուլիսի 7-ից սակագինը բարձրացրել է 18%-ով` մինչև Դ156։ Խնդիրն այն է, որ երկրորդ կիսամյակում սակագնի բարձրացումն անխուսափելիորեն բացասաբար է ազդելու սպառման ծավալների վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում