Գլխավոր Լրահոս

Էներգակիրների թանկացումը բացասաբար կազդի Հայաստանի տնտեսական աճի վրա. ՎԶԵԲ

Էներգակիրների թանկացումը բացասաբար կազդի Հայաստանի տնտեսական աճի վրա. ՎԶԵԲ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վերջին` մայիսյան կանխատեսման համաձայն` Հայաստանի տնտեսական աճն այս տարի կկազմի 5%: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց բանկի նախագահ Սումա Չակրաբարտին` հավելելով, որ այս կանխատեսումն անելիս գազի գնի վերջին բարձրացումները հաշվի չեն առնվել: Նրա խոսքով` տնտեսական աճի հաջորդ կանխատեսումը կլինի հոկտեմբերին:

«Ի հեճուկս գլոբալ տնտեսական ճգնաժամի` դրական եմ նայում այս երկրի տնտեսությանը»,- ասաց Չակրաբարտին: Պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին, թե ինչով է պայմանավորված ՎԶԵԲ-ի` տնտեսության 5% աճի կանխատեսման լավատեսությունը, այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը բյուջեի հիմքում դրել է ՀՆԱ-ի 6,2% աճը, Չակրաբարտին ասաց, որ «4-5% տնտեսական աճի ցուցանիշը միգուցե փոքր է թվում, բայց իրականում այն բարձր է, և պետք է հավակնոտ լինել»:

ՎԶԵԲ-ի նախագահը հիշեցրեց, որ անցած տարի ՀՀ տնտեսությունն աճել է 7,2%-ով և նշեց, որ նման ցուցանիշը միջնաժամկետ հեռանկարում պետք է թիրախային լինի:

«Ցանկացած տնտեսական աճ, որը 2-3%-ից բարձր է, հարգանքի է արժանի»,- ասաց Չակրաբարտին:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշներին` ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Ալեքսանդր Պիվովարսկին նույնպես նշեց, որ մայիսյան կանխատեսումն անելիս հաշվի չի առնվել էներգակիրների թանկացումը, և դա «ՎԶԵԲ-ի համար անակնկալ էր»:

Ալեքսանդր Պիվովարսկին չբացառեց, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը հակառակ ազդեցություն կունենա տնտեսական աճի ցուցանիշների վրա: Տնտեսագետի կանխատեսմամբ` այդ դեպքում ՀՀ տնտեսական աճը կարող է լինել 4-5%-ի սահմաններում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում