Գլխավոր Լրահոս

400 քուրդ` «էլ Նուսրայի» առաջնորդներից մեկի փոխարեն

400 քուրդ` «էլ Նուսրայի» առաջնորդներից մեկի փոխարեն

Սիրիայի հյուսիսում քրդերի և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ընդդիմադիր «էլ Նուսրա» ծայրահեղական խմբավորման կռիվների ընթացքում քրդերը գերեվարել են խմբավորման առաջնորդներից Աբու Մուսաբին:

Քրդական Firat գործակալության հաղորդմամբ` կողմերը պայմանավորվել են փոխանակել գերիներին: Աբու Մուսաբին ազատ արձակելու փոխարեն «Էլ Նուսրան» ազատ է արձակել 400 քրդերի: Ըստ գործակալության` ազատ արձակվածները քաղաքացիական անձինք են, որոնց տարբեր ժամանակներում առևանգել է «էլ Նուսրան»:

Թուրքիային սահմանակից Թել Աբիադ սիրիական քաղաքում քրդերի և «Էլ Նուսրայի» միջև կռիվներում եղել են բազաթիվ զոհեր ու վիրավորներ: Ավելի վաղ քրդերին հաջողվել էր իրենց ենթակայության տակ վերցնել Ռաս ուլ Այնը:

Թեև քրդերը հայտարարել են, որ իրենց գործողություններն ուղղված չեն Թուրքիայի դեմ, սակայն պաշտոնական Անկարային անհանգստացնում է թուրք-սիրիական սահմանային շրջաններում քրդերի դիրքերի ամրապնդումը:

Քրդերի պնդմամբ` Թուրքիան աջակցում է Բաշար ալ Ասադի դեմ կռվող «Էլ Նուսրա» խմբավորմանը: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում