Գլխավոր Լրահոս

«Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն է ընտրվել Արթուր Սարգսյանը

«Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն է ընտրվել Արթուր Սարգսյանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ հուլիսի 23-ին կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Օրակարգի համաձայն՝ քննարկվել և հաստատվել են Տրանշ 2-ի արտաքին ֆինանսական աուդիտի տեխնիկական առաջարկների գնա­հատ­­ման արդյունքները, գնային առաջարկների ներկայացված հայտերը գնահատող հանձնաժողովների կազմը, Տրանշ 3-ի շինարարության վերահսկողության և Տրանշ 4-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքի հիմնական դրույթները, «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակում անցկացված աուդիտորական ծառայությունների մատուցման մրցույթի արդյունքները և կնքվող պայմանագիրը:

Խորհուրդը հաստատել է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել կառույցի կարողությունների ձևավորման միջոցառումների ծրագիր: Ի գիտություն է ընդունվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Ծրագիր 1-ի և Ծրագիր 2-ի ամփոփ բյուջեների, ինչպես նաև ՊՈԱԿ-ի 2013թ. պահպանման ծախսերի վերաբերյալ զեկուցումը: Մեկ այլ հարցով արծարծվել է շինարարական աշխատանքներին խոչընդոտող հաղորդուղիների տեղափոխման հարցը: Այս առնչությամբ վարչապետը հանձնարարել է տրանսպորտի և կապի, ֆինանսների, արդարադատության և քաղաքաշինության նախարարներին ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել լուծման առաջարկություններ:

Նիստում ամփոփվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման, հարցազրույցի անցկացման և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն է ընտրվել տնօրենի գործող պաշտոնակատար Արթուր Սարգսյանը: Վարչապետը, անդրադառնալով ՊՈԱԿ-ի գործունեության առաջնահերթություններին, մասնավորապես, կարևորել է կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ աշխատանքը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում