Գլխավոր Լրահոս

Ռուսաստանը դատապարտում է Սիրիայում ծայրահեղականների կողմից քրդերի դեմ բռնությունները

Ռուսաստանը դատապարտում է Սիրիայում ծայրահեղականների կողմից քրդերի դեմ բռնությունները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Սիրիայի հյուսիսում իսլամական ծայրահեղականներից կողմից քուրդ խաղաղ բնակչության դեմ իրականացվող բռնությունները, հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը: Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը լայն արձագանք է գտել նաև Թուրքիայի քրդական լրատվամիջոցներում:

Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում մասնավորապես նշված է, որ Սիրիայի Ռաս ուլ Այն և Թիլ Աբյադ բնակավայրերում ծայրահեղական խմբավորումները շարունակում են գերի պահել 200 խաղաղ քուրդ բնակիչների, այդ թվում` կանանց և երեխաների:

Թուրքիային սահմանակից Սիրայի հյուսիսարևելյան շրջաններում կռիվներ են ընթանում Սիրիայի քուրդ բնակչության և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր «Էլ Նուսրա» ծայրահեղական խմբավորումների միջև: Քրդերը, որոնք ունեն իրենց սեփական ջոկատները, իրենց վերահսկողությունն են հաստատել Թուրքիայի անմիջական հարևանության գտնվող շրջաններում: Քրդերի պնդմամբ` Թուրքիան օժանդակություն է ցուցաբերում ծայրահեղական խմբավորումներին:  Կռիվների ընթացքում կրակոցներ են հնչում թուրքական սահմանի ուղղությամբ, ինչին թուրքական զինուժն անմիջապես արձագանքում է: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում