Գլխավոր Լրահոս

«Ռոսնեֆտը» ադրբեջանական գազի բաժնետեր. Reuters

«Ռոսնեֆտը» ադրբեջանական գազի բաժնետեր. Reuters

Ռուսական պետական նավթային «Ռոսնեֆտ» ընկերությունը  մտադիր է մասնաբաժին ձեռք բերելԱդրբեջանի «Աբշերոն» գազի հանքավայրում, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ռուս-ադրբեջանական բանակցություններին տեղյակ սեփական աղբյուրները:

Գործակալության հաղորդմամբ՝ այդպիսով «Ռոսնեֆտը» մտադիր է գազի արտահանման հարցում դառնալ ռուսական գազային հսկայի՝ «Գազպրոմի» մրցակիցը:

Հուլիսի սկզբին «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը Բաքու իր այցի ըթնացքում հանդիպել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ղեկավարության հետ, ինչպես նաև էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո Սեչինը հայտարարել է ռուսական ընկերության և SOCAR –ի համատեղ ծրագրերի մասին՝ չնշելով մանրամասներ:

«Աբշերոն» հանքավայրը բացվել է 2011թ. սեպտեմբերին: Հորատման առաջին աշխատանքներից հետո նախագծի օպերատոր ավստրալական Total ընկերությունը հայտարարել է 150-300 մլրդ գազի պաշարների առակայության մասին: Ադրբեջանցի երկրաբանների կանխատեսումների համաձայն՝ հանքավայրի պաշարները կարող են երկու անգամ շատ լինել:

Ներկայում նախագածի բաժնետերերը Total (40%), ադրբեջանական SOCAR (40%)  և ֆրանսիական Gas de France (20%) ընկերություններն են:

Նախագծի շրջանակում գազի առաջին արդյունահանումը 2020թ. շուտ չի լինի:

Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիամիր Պուտինը օգոստոսին կմեկնի Ադրբեջան և նրա գլխավորած պատվիրակության կազմում կլինի նաև «Ռոսնեֆտի» նախագահ Սեչինը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում