Գլխավոր Լրահոս

ՊԵԿ-ը գերազանցել է ինքն իրեն

ՊԵԿ-ը գերազանցել է ինքն իրեն

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է Դ478,9 մլրդ-ի հարկային եկամուտներ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 21,1%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում Դ13,7 մլրդ-ով ՊԵԿ-ը գերակատարել է նաև պետբյուջեի ծրագրային ցուցանիշը եկամուտների հավաքագրման մասով։

Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճ է արձանագրել բոլոր հարկատեսակներով հավաքագրումներում։ Ուշագրավ է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գծով հավաքագրումների 23,1% աճը (հավաքագրվել է Դ190,3 մլրդ)։ Եվ սա այն դեպքում, երբ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում առևտրաշրջանառությունն ավելացել է ընդամենը 3,5%-ով, ներմուծման ծավալը կրճատվել 2,1%-ով։ Ուշագրավ է նաև մաքսատուրքի գծով հավաքագրումների 40,2% աճը (հավաքագրվել է 23,4 մլրդ), եթե հաշվի առնենք ներկրման ծավալների կրճատումը։

Հաշվետու ժամանակահատվածում եկամտային հարկի գծով ՊԵԿ-ը հավաքագրել է Դ108,4 մլրդ՝ աճը 24,4%։

Այս տարվա բյուջեի նախագծով հարկային եկամուտները և պետական տուրքերը ծրագրվել են Դ993,2 մլրդ-ի մակարդակում՝ ինչը 2012թ. համեմատ ավելի է Դ116 մլրդ-ով։ Հարկային եկամուտների և պետական տուրքերի 2013թ. ծրագրային մակարդակը կկազմի ՀՆԱ-ի 21,91%-ը (2012թ. համար ծրագրվել է 20,73%)։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում