Գլխավոր Լրահոս

Բանկային համակարգը Դ22 մլրդ-ի հարկեր է վճարել

Բանկային համակարգը Դ22 մլրդ-ի հարկեր է վճարել

Հայաստանի բանկային համակարգն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում վճարել է Դ22 մլրդ-ի հարկեր, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 23%-ով։ Ծավալի 93%-ը ուղղակի հարկեր են։ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարած հարկերի ծավալում բանկերի մասնաբաժինը կազմել է 7%։

Հունվար-հունիսին բանկերից վեցը (կամ բանկային համակարգի 28,5%-ը) կրճատել է հարկերի ծավալը, ինչը պայմանավորված է շուկայում այդ խաղացողների դիրքերի թուլացումով, ինչպես նաև նախորդ տարվա գործունեության արդյունքներով։

Բանն այն է, որ բանկերը, ինչպես և մյուս տնտեսվարողները, շահութահարկի գծով կատարում են կանխավճարներ։ Ըստ «Շահութահարկի մասին» օրենքի՝ տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ, որի մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18,75%-ի չափով։

Պարզ ասած՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում վճարած շահութահարկի չափը հաշվարկվել է հիմք ընդունելով բանկերի անցած տարվա շահույթի մեծությունը։ Անցած տարի բանկային համակարգի շահույթը մինչև հարկումը կազմել է Դ54,4 մլրդ, այն դեպքում, երբ 2011թ. ցուցանիշը Դ42,8 մլրդ էր։ Արդյունքում՝ այս տարվա համար հաշվարկվող շահութահարկի բազան աճել 27%-ով։

Բանկերի կողմից այս տարի վճարած հարկերի ծավալից դժվար է դատել նրանց ընթացիկ գործունեության մասին։ Սրա օգտին է խոսում նաև այն, որ հունվար-մայիսին (կիսամյակային ցուցանիշները դեռ չեն հրապարակվել) 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ բանկային համակարգի շահույթը կրճատվել է 44,5%-ով. կանխավճարների ինստիտուտի բացակայության դեպքում բանկերն այս տարի ավելի քիչ հարկ պետք է վճարած լինեին։

Բանկերի կողմից վճարած հարկերի ծավալի աճին նպաստել է նաև այս տարի ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքը։ Բանն այն է, որ նախկին եկամտահարկի և պարտադիր սոցվճարների փոխարեն միասնական եկամտային հարկի ներդրման հետևանքով որոշակիորեն ավելացել է գործատուի հարկային բեռը (100 հազ. աշխատավարձի մասով՝ Դ775)։

Բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում

Հարկ վճարողի անվանումը

Ընդամենը 2013թ. հունվար-հունիս (հազ. դրամ)

Ընդամենը (նեռարյալ պարտադիր սոցվճարները) 2012թ. հունվար-հունիս (հազ. դրամ)

Փոփոխություն

ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ

2 918 514

1 366 863

114%

ԷՅՉ ԷՍ ԲԻ ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ

2 877 403

1 898 966

52%

ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

2 119 739

2 715 819

-22%

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ

2 104 221

1 063 415

98%

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ

1 835 285

1 853 088

-1%

ՅՈՒՆԻԲԱՆԿ

1 718 185

1 031 740

67%

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ

1 235 362

921 465

34%

ԻՆԵԿՈԲԱՆԿ

1 153 754

856 374

35%

ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ

969 061

740 469

31%

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ

848 026

1 102 710

-23%

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ

756 255

559 316

35%

ՊՐՈՄԵԹԵՅ ԲԱՆԿ

588 266

527 208

12%

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ

551 982

663 373

-17%

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ

529 529

344 882

54%

ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ

468 468

422 924

11%

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ

417 382

279 473

49%

ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿ

321 119

328 249

-2%

ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ

262 684

249 636

5%

ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ

173 986

790 906

-78%

ԲՏԱ ԲԱՆԿ

114 752

78 827

46%

ԱՐՑԱԽԲԱՆԿ

74 365

56 272

32%

ԸՆԴԱՄԵՆԸ

22 038 337

17 851 977

23%

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում