Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օդային տրանսպորտով Հայաստանից մեկնել է ընդհանուր առմամբ 382,7 հազ. մարդ, որից 363 հազ-ը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով, մյուսները՝ «Շիրակ» օդանավակայանով։ Միևնույն ժամանակ Հայաստան օդային տրանսպորտով ժամանել էր 342,8 հազ. մարդ։ Փաստացի առաջին կիսամյակում Հայաստանը լքել է 39,9 հազ. մարդ։
Համեմատության համար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում օդային տրանսպորտով մեկնողների թիվը եղել է 402,8 հազ., ժամանողներիները՝ 347 հազ., բացասական սալդոն կազմել է 55,8 հազ.։
Անկախ օդային տրանսպորտով ուղևորահոսքի բացասական հաշվեկշռի կրճատման, միգրացիայի մասին այն ամբողջական պատկերացում չի տալիս։ Օդային տրանսպորտով սահմանը հատող ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմում է մոտ 40%։ Արտագնա աշխատանքի և մշտական բնակության մեկնողների մի մասն օգտվում է ավտոմոբիլային տրանսպորտից, այն ավելի էժան է։
2009թ. Հայաստանից 19,3 հազ. մարդ ավել է մեկնել, քան ժամանել, 2010-ին՝ 37,9 հազ., 2011-ին՝ 43,5 հազ, անցած տարի՝ 44,8 հազ.։
Civilnet











