Գլխավոր Լրահոս

Հայաստանում «Ռոշենի» վրա արգելք չկա

Հայաստանում «Ռոշենի» վրա արգելք չկա

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Ռուսաստանում ուկրաինական «Ռոշեն» հրուշակեղենի վաճառքի արգելքի վերաբերյալ լրատվամիջոցների հաղորդագրությունը հաշվի կառնի շուկայի ուսումնասիրության և սահմանային հսկողության ժամանակ։ Այս մասին ՍիվիլՆեթին ասացին ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեկնաբանելով ՌԴ «Ռոսպոտրեբնադզորի» (Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայություն) ղեկավար Գենադի Օնիշենկոյի հայտարությունը, թե արգելք է դրվել ուկրաինական «Ռոշեն» հրուշակեղենի վաճառքի վրա։

«Կոնկրետ գործողություններ իրականացնելու դեպքում հանդես կգանք համապատասխան տեղեկատվությամբ»,- ասացին ծառայությունից։

«Ռոսպոտրեբնադզորի» որոշման համար հիմք է հանդիսացել Մոսկվայի առևտրային կետերից վերցված «Ռոշենի» արտադրանքի փորձաքննությունը, որը ցույց է տվել, որ հրուշակեղենը չի համապատասխանում որակի ցուցանիշներին։ Մասնավորապես՝ «Ռոշեն» կաթնային շոկոլադի պարունակության մեջ հայտնաբերվել է «բենզոպիրեն» նյութ։ Բենզոպիրենը համարվում է կոնցերագեն և վտանգավոր մարդու առողջության համար։

Հայաստանում «Ռոշենի» բացառիկ ներկայացուցիչը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված «Մեգաֆուդ» ընկերությունն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում