Հուլիսի 28-ի առավոտյան թուրք-սիրիական սահմանին հայեր են առևանգվել: Ինչպես ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, առևանգվել է երկու հայ երիտասարդ:
Օրեր առաջ զինյալները հարձակվել էին Հալեպից Հայաստան մեկնող միկրոավտոբուսի վրա և առևանգել չորս տղամարդ ու երեք կին:
ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ այս օրերին առևանգված հայերի ինքնությունը հայտնի է, իսկ գտնվելու վայրի վերաբերյալ մոտավոր պատկերացումներ ունեն:
Տարբեր աղբյուրների հաղորդմամբ` գերիների մի մասի համար զինյալները պահանջում են 5 մլն սիրիական լիրա (շուրջ $48 հազ.) փրկագին:
Civilnet











