Գլխավոր Լրահոս

Թուրքիան արցունքաբեր գազ է կիրառել սիրիացի փախստականների նկատմամբ

Թուրքիան արցունքաբեր գազ է կիրառել սիրիացի փախստականների նկատմամբ

Հուլիսի 29-ի երեկոյան Սիրիայից մոտ 2 հազ. փախստական փորձել է մուտք գործել Թուրքիա, սակայն թուրքական կողմը նախազգուշական կրակ է բացել և արցունքաբեր գազ օգտագործել` չթույլատրելով նրանց մուտքը երկիր: Anadolu գործակալությունը հաղորդում է, որ նման պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Վերջինս տեղեկացրել է նաև, որ մաքսանենգ ճանապարհով Թուրքիա ներխուժել ցանկացող փախստականները քարեր են նետել թուրք զինվորների ուղղությամբ: Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն` թուրքական զինուժի միջամտությունից հետո զոհեր չեն եղել:

2011թ. մարտից` սիրիական ճգնաժամի սկզբից ի վեր շուրջ 350 հազ. փախստական է հաստատվել Թուրքիայում: Ներկայում թուրք-սիրիական սահմանը խիստ անհանգիստ է. Սիրիայի հյուսիարևելյան շրջաններում կռիվներ են ընթանում մի կողմից քրդերի, մյուս կողմից` Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ընդդիմադիր, արմատական իսլամիստական «Էլ Նուսրա» կազմակերպության միջև: Թուրքիային անհանգստացնում է Սիրիայի հյուսիսարելյան շրջաններում քրդերի դիրքերի ամրապնդումը, և Անկարան արդեն բանակցություններ է վարում Սիրիայի քրդական կազմակերպությունների հետ: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում