Գլխավոր Լրահոս

Սիրիայի քրդերի ղեկավարներից մեկը սպանվել է

Սիրիայի քրդերի ղեկավարներից մեկը սպանվել է

Սիրիայի Կամիշլի քաղաքում սպանվել է Սիրիայի քրդերի ղեկավարներից Իսա Հուսոն: Ըստ թուրքական Anadolu գործակալության` քուրդ գործիչը մահացել է մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից:

Իսա Հուսոն «Սիրիայի քրդերի բարձրագույն խորհրդի» անդամներից էր: Բացի այդ` նա մտերիմ հարաբերություններ է ունեցել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ:

Տեղեկություններ կան այն մասին, որ սպանությունը կարող էր իրականացնել «Էլ Նուսրա» արմատական իսլամիստական խմբավորումը, որը քրդերի պնդմամբ, Կամիշլիում մի շարք քուրդ գործիչների է ահաբեկել:

Վերջին շրջանում Սիրիայի հյուսիսարելյան շրջաններում թեժ կռիվներ են ընթանում քրդերի և «Էլ Նուսրա» ճակատի միջև:

Իսա Հուսոյի սպանությունը դատապարտել են Սիրիայի քրդական կազմակերպությունները` այն համարելով հարձակում ամբողջ քուրդ ժողովրդի դեմ:  Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը ևս դատապարտել է Իսա Հուսոյի սպանությունը:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում