Գլխավոր Լրահոս

Ախուրյանի շաքարի գործարանը խոշոր հարկատու չէ

Ախուրյանի շաքարի գործարանը խոշոր հարկատու չէ

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 22,425 հազ. տոննա շաքարավազ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 18%-ով։ Հայաստանում շաքարավազի արտադրությամբ զբաղվող միակ խոշոր ընկերությունը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Լուս Աստղ շուգրն» է (Ախուրյանի շաքարի գործարան)։ Չնայած շաքարավազի արտադրության աճին, «Լուս Աստղ շուգրի» վճարած հարկերի ծավալը նվազել է։

Այսպես, եթե անցած տարվա առաջին կիսամյակում Ախուրյանի շաքարի գործարանը ընդգրկվել էր Պետական եկամուտների կոմիտեի 1000 խոշոր հարկատուների ցուցակում (վճարել էր Դ41 մլն-ի հարկեր և զբաղեցրել 900-րդ հորիզոնականը), ապա այս տարի վճարած հարկերի ծավալով ընկերությունը դուրս է մնացել այս ցանկից։ Այս տարվա առաջին կիսամյակում 1000-րդ խոշոր հարկատուն վճարել է Դ45,77 մլն-ի հարկեր. ստացվում է, որ Ախուրյանի շաքարի գործարանի վճարած հարկերի ծավալը քիչ է եղել այս գումարից։

Արտադրության ավելացման պայմաններում «Լուս Աստղ շուգր» վճարած հարկերի ծավալը կարծես չի փոփոխվել, ինչը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջեի հարկային մուտքերն աճել են 21,1%-ով։ Մյուս կողմից, չի բացառվում, որ Ախուրյանի շաքարի գործարանի կողմից վճարած հարկերի ծավալի վրա բացասաբար է ազդել շուկայում գների նվազումը։ Ըստ ԱՎԾ-ի՝ 2013թ. հունիսին, 2012թ. հունիսի համեմատ, շաքարավազի միջին գինը նվազել է 9,2%-ով։

Ի դեպ, այս տարվա առաջին կիսամյակում ներկվել է 27,2 հազ տոննա շաքարավազ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը զիջում է 47,3%-ով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում