Գլխավոր Լրահոս

Գործազրկությունը կրճատվել է ի հաշիվ արտագաղթի

Գործազրկությունը կրճատվել է ի հաշիվ արտագաղթի

Արտագնա աշխատանքի մեկնողների և արտագաղթողների թվի աճը կրճատել է գործազրկության մակարդակը Հայաստանում։ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը կազմել է 16,9%, այն դեպքում, երբ 2012թ. նույն ժամանակահատվածում այն 20,1% էր։

Գործազրկության մակարդակի 3,2 տոկոսային կետով նվազումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածների թիվը կրճատվել է 9,1 հազ-ով կամ 0,8%-ով՝ կազմելով 1,129 մլն մարդ։

Զբաղվածների թվի կրճատումն այլ հավասար պայմաններում պետք է բերեր գործազուրկների թվի ավելացման, բայց ԱՎԾ-ի տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում գործազուրկների թիվը ևս կրճատվել է՝ 55,4 հազ-ով կամ 19,4%-ով՝ կազմելով 230,2 հազ.։

Առաջին հայացքի պարադոքսային այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ այս տարվա առաջին եռամսյակում աշխատանքային ռեսուրսները Հայաստանում կրճատվել են 170 հազ-ով կամ 7,4%-ով՝ կազմելով 2,3 մլն։ Ընդ որում՝ տնտեսապես ակտիվ բնակչության թիվը կրճատվել է 64,5 հազ-ով կամ 4,5%՝ կազմելով 1,42 մլն մարդ, տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունը՝ 102,6 հազ-ով կամ 11,5%-ով։ Ըստ ԱՎԾ մեթոդաբանության՝ աշխատանքային ռեսուրսների թվաքանակը նույնական է 15-75 տարեկան առկա բնակչության թվաքանակի հետ։

Միայն բնական շարժով պայմանավորված աշխատանքային ռեսուրսները չէին կարող կրճատվել 170 հազ-ով։ Իրական պատճառների հիմքում միգրացիոն հոսքերն են։ ԱՎԾ-ի միջազգային սահմանահատումների վերաբերյալ տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-մարտին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (երբ հանրապետությունից մեկնողների թիվը գերազանցում է ժամանողների թվին) կազմել 37,1 հազ. մարդ։ Անցած տարվա առաջին եռամսյակում ցուցանիշը 27,5 հազ. էր։

Ի դեպ, այս տարվա առաջին կիսամյակում ուղևորահոսքերի բացասական հաշվեկշիռը ՀՀ քաղաքացիների մասով կազմել է 123 հազ., ինչը 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի 24 հազ-ով կամ 24,2%-ով։ Պարզ ասած՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը լքել է 123 հազ. մարդ։

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում