Գլխավոր Լրահոս

Գազի սուբսիդավորման մեխանիզմները դեռ ձևակերպվում են

Գազի սուբսիդավորման մեխանիզմները դեռ ձևակերպվում են

Սահմանին ռուսական գազի $270/1000 խմ գնի 30%-ի սուբսիդավորման համար անհրաժեշտ միջոցների շուրջ բանակցությունները Ռուսաստանի հետ կարծես ավարտվել են։ Այս մասին ՍիվիլՆեթին ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ «Առաջիկա օրերին վերջնականապես կձևակերպվեն մեխանիզմները, և կհայտարարենք»,- ասաց նախարարը։

Այդուհանդերձ, այս հարցում անորոշությունը դեռ պահպանվում է։ Բանն այն է, որ Արմեն Մովսիսյանը հուլիսի 10-ին էլ էր լրագրողներին ասել էր, որ սուբսիդավորման շուրջ բանակցությունները ավարտական փուլում են, մանրամասները կներկայացվեն մի քանի օրից։

Մոտավոր գնահատականներով՝ մինչև հաջորդ տարվա հուլիս գազի գնի 30%-ի սուբսիդավորման համար կառավարությունը $150 մլն-ի կարիք կունենա։ Գործադիրը մինչ այս ակնարկել էր, որ միջոցները դրամաշնորհի տեսքով կարող է հատկացնել Ռուսաստանը։ Հունիսի 26-ին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում «Գազպրոմի» մամուլի խոսնակ Սերգեյ Կուպրիյանովն ասել էր, որ «Գազպրոմը» բանակցություններ է վարում Հայաստան առաքվող գազի գնի հնարավոր նվազեցման շուրջ, ինչին կարող է նպաստել «ՀայՌուսգազարդում» Հայաստանի կառավարության 20% մասնաբաժինը «Գազպրոմին» վաճառելը։

Գազի գնի սուբսիդավորման շուրջ ստեղծված անորոշությունը լարվածություն է ստեղծում նաև «ՀայՌուսգազարդի» համար։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 7-ից բնակչության համար 1 խմ գազի սակագինը սահմանել է Դ156 (աճը 18%), խոշոր գազասպառողների համար՝ $276,98/1000 խմ (աճը 14%)՝ հիմք ընդունելով սահմանին ռուսական գազի $189/1000 խմ գինը։ Ստացվում է, որ «ՀայՌուսգազարդը» գազը վերջնական սպառողներին իրացնում է՝ չիմանալով, թե 1000 խմ-ի հաշվով $81-ը ինչպես և երբ է վճարվելու։

Ձեռքբերված ռուսական գազի դիմաց «ՀայՌուսգազարդը» վճարումները «Գազպրոմին» կատարում է 60 օրվա ընթացքում։ Ամռանը ամսական կտրվածքով ընկերությունը ներկրում է մոտ 120 մլն խմ գազ, ինչը նշանակում է, որ հուլիսի համար ռուսական կողմին պետք է վճարվի $32,4 մլն, որից $9,7 մլն-ը կառավարության կողմից խոստացված սուբսիդավորվող 30%-ն է։

Լուսանկարը` PanArmenian.Photo-ի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում