Գլխավոր Լրահոս

ՍԹԱՐ-ը սնանկացման գործընթաց կսկսի

ՍԹԱՐ-ը սնանկացման գործընթաց կսկսի

ՍԹԱՐ ցանցը կվերածվի առանձին պարենային խանութների:

ՍԹԱՐ մանրածախ առևտրի ցանցն առաջիկայում դատական կարգով սնանկության գործընթաց կսկսի: Այս մասին հաղորդում է «ԱրմԻնֆո» գործակալությունը՝ վկայակոչելով իր արժանահավատ աղբյուրները: Ժամանակին խոշորագույնը հանդիսացող ռիթեյլերի վերակազմավորումը, ըստ աղբյուրի, ավարտվել է, և ցանցը կվերածվի առանձին պարենային խանութների:

Ավելի վաղ ՍԹԱՐ-ից «ԱրմԻնֆո»-ին տեղեկացրել էին, որ ցանցը ներդրել է մանրածախ բիզնեսի նոր մոդել, որը թույլ կտա առավելագույն օգուտով լուծել ցանցի ընթացիկ պրոբլեմները: Ցանցի ղեկավար Թեոդորա Տիչերիչը հերքել էր լուրերն այն մասին, որ եվրոպական «Ինտերմաքս Լիմիթեդ» ընկերությունը նախատեսում է դառնալ ցանցի ներդրումային գործընկերը՝ միաժամանակ հաստատելով նորությունն այն մասին, որ ընկերությունը բանակցում է օտարերկրյա ներդրողների հետ:

Ցանցի գործադիր տնօրենը ճշգրտել էր, որ կախված նոր մատակարարների հետ համագործակցության կոմերցիոն նոր հնարավորություններից ու պատրաստակամությունից՝ նախկին մատակարարների հանդեպ պարտքերը կմարվեն փուլերով` 2013-2014 թվականների ընթացքում: «Մեր ջանքերի առաջին արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա 6-9 ամիսներին»,- հավաստել էր Տիչերիչը: Նա նաև հաղորդել էր, որ ՍԹԱՐ-ը իրականացվող բարեփոխումների շրջանակում նախատեսում է փոխել դիստրիբուցիայի համակարգը, ինչի արդյունքում կփոխվի նաև քաղաքականությունը և ցանցի տեսականին:

2011 թ. օգոստոսին ՍԹԱՐ-ը փոխեց իր բաժնետերերին: Այժմ ցանցի խոշորագույն բաժնետերն է Viest Assets Ltd-ն, որը գրանցված է օֆշորային Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Նույն տարվա սեպտեմբերին «Սթար Դիվայդ» ընկերությունը գնեց «Ֆրեշ» սուպերմերկետների ցանցը և «Քեթրին» խանութները՝ 30 խանութներով դառնալով Հայաստանի խոշորագույն մանրածախ ցանցը: 2012 թ. կեսերին փոխվեց ցանցի ղեկավար կազմը, և նոր գործադիր տնօրեն դարձավ Թեոդորա Տիչերիչը (Սերբիա):

Լուսանկարը՝ Տարոն Թիթիզյանի

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում