Գլխավոր Լրահոս

Վճարովի ավտոկայանատեղիները կգործեն սեպտեմբերի 1-ից

Վճարովի ավտոկայանատեղիները կգործեն սեպտեմբերի 1-ից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգոստոսի 2-ին հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կառավարման հետ կապված հարցեր, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Խորհրդակցությանը մասնակցել են նաև ավտոկայանատեղերի կազմակերպման մրցույթը շահած ընկերության ներկայացուցիչները:

Հաշվի առնելով, որ հուլիս և օգոստոս ամիսները հանդիսանում են ամառային հանգստի ակտիվ շրջան և, ըստ էության, հազարավոր երևանցիներ այս ընթացքում բացակայում են մայրաքաղաքից, քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ որոշվել է ավտոկայանատեղի տուրք չվճարած անձանց նկատմամբ  վարչական տույժերի կիրառումը հետաձգել մինչև սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով վարորդներին այդ ընթացքում վճարել տեղական տուրքը:

Հարկ է նշել, որ մինչ օրս ավտոկայանատեղի տուրք չվճարելու համար որևէ վարորդ վարչական տույժի չի ենթարկվել և որոշ ԶԼՄ-ների կողմից տարածած նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Որոշվել է նաև նշված ժամանակահատվածում շարունակել ակտիվ և բազմակողմ իրազեկումը, որպեսզի տուրք վճարողները լիովին տեղեկացված լինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև վճարումների մեխանիզմներին:

Հաշվի առնելով, որ, գործող օրենսդրության համաձայն, տուրքը սահմանվում և վճարվում է ընթացիկ տարվա համար և 2013թ. համար վճարված ցանկացած տուրք գործում է մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը, խորհրդակցության շրջանակում քաղաքապետն անդրադարձել է նաև նշված խնդրին և հանձնարարել  է իրազեկել բնակչությանը մինչև տարեվերջ օգտվել ավտոկայանատեղի տուրքի առավելագույնը ամսական դրույքաչափից, իսկ արդեն տարեկան վճարում կատարած անձանց վերահաշվարկ կատարելու նպատակով՝ քաղաքապետարան դիմելու իրավունքի մասին»:

Երևանի ավագանու որոշմամբ` Երևանի կենտրոնական փողոցներում հուլիսի 1-ից ուժի մեջ պետք է մտներ վճարովի ավտոկայանատեղերի մասին օրենքը, սակայն տուգանքները կիրառվելու էին օգոստոսի 1-ից: Կայանման վարձավճարները կազմում են` յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ, յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 դրամ, մեկ շաբաթվա համար` 1 հազ. դրամ, մեկ ամսվա համար` 2 հազ. դրամ, մեկ տարվա համար` 12 հազ. դրամ:

Վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպումն իրականացնում է «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը: 

Վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ նյութին և տեսանյութին կարող եք ծանոթանալ նաև այստեղ:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում