Գլխավոր Լրահոս

Օբաման արգելել է արգելել ԱՄՆ-ում հին iPhone-ների վաճառքը

Օբաման արգելել է արգելել ԱՄՆ-ում հին iPhone-ների վաճառքը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը վետո է դրել երկրի տարածքում ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների մի շարք հին մոդելների մատակարարումների և վաճառքի արգելքի վրա, հաղորդում է Reuters-ը: Apple-ը մեղադրվում էր էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական Samsung ընկերությանը պատկանող արտոնագրերի խախտման մեջ, որի արդյունքում արգելվել էր AT&T  բջջային օպերատորի հետ պայմանագրով ձեռք բերված iPhone 4, iPhone 3GS սմարթֆոնների և iPad 2 ու  iPad 3G  պլանշետների ներմուծումը ԱՄՆ: Samsung-ի օգտին կայացրած դատարանի որոշումն ընդունվել էր 7 706 384 համարով գրանցված արտոնագրի հիման վրա, որը վերաբերում է CDMA (Code Division Multiple Access- բազմակի մատչման կոդային բաժանում) կապի տեխնոլոգիային: ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովի ղեկավար Մայքլ Ֆրոմանը գերատեսչության որոշումը հիմնավորել է նրանով, որ վաճառքի արգելքն ազդում էր ԱՄՆ տնտեսական մրցակցության կանոնների և ամերիկացի սպառողների վրա: Նա նաև նշել է, որ Samsung-ը հնարավորություն ունի շարունակելու վիճարկել իր արտոնագրային իրավունքը դատական ատյաններում:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում