Ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամփոփել է խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները` 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ, հաղորդում են ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից:
Օգոստոսի 5-ին հրավիրած մամուլի ասուլիսում այդ արդյունքները լրագրողներին ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը:
Այդ տվյալների համաձայն` 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 630-ը, որից 427 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 203 կազմակերպություն չի ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 311 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել:
Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է 1 մլրդ դրամը:
941 կազմակերպությունների աուդիտ անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ:
Civilnet











