Գլխավոր Լրահոս

LG-ն թողարկել է 3-քարտանի սմարթֆոն

LG-ն թողարկել է 3-քարտանի սմարթֆոն
Էլեկտրատեխնիկա արտադրող հարավկորեական LG Electronics ընկերությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնը, որը կաշխատի 3 sim քարտով, հաղորդում է Mashable-ը: Թայվանական MediaTek ընկերության թողարկած Triple-SIM նոր չիպը LG Optimus L4 II սմարթֆոնին հնարավորություն է տալիս օգտվել 3 քարտերից միաժամանակ: LG Optimus L4 II-ն ունի 3,8-դյույմանոց HVGA էկրան, 1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր, 512 Մգբ օպերացիոն հիշողություն, 3 Մգպ հիմնական տեսախցիկ և աշխատում է Android 4.1 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնն առայժմ վաճառվում է միայն Բրազիլիայում` մոտ $200-ով: Հատկանշական է, որ չինական GooPhone ընկերությունը նույնպես պատրաստվում է թողարկել համանման սարքավորում: Ընկերության նոր` X1+ սմարթֆոնը կունենա 5-դյույմանոց FWVGA էկրան, երկմիջուկ MT6572 պրոցեսոր, 1 Գբ օպերացիոն և ներկառուցվող 4 Գբ հիշողություններ, 5 Մգպ հիմնական և 2 Մգպ երկրորդային տեսախցիկներ և կաշխատի Android 4.1 (Jelly Bean) օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի արժեքը կկազմի $150 և վաճառքի կհանվի առաջիկա օրերին:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում