Գլխավոր Լրահոս

Թուրքիան աջակցում է Սիրիայի քրդերի կոտորածին. քուրդ պատգամավոր

Թուրքիան աջակցում է Սիրիայի քրդերի կոտորածին. քուրդ պատգամավոր

Թուրքիան օժանդակում է Սիրիայում քուրդ բնակչության շրջանում իրականացվող կոտորածին, հայտարարել է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Էմինե Այնան:

Ըստ Firat գործակալություն` Այնան մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ահաբեկչական «Ալ Կաիդա» ցանցի «Էլ Նուսրա» խմբավորմանն աջակցելու մեջ: Հենց այս խմբավորումն էլ սպանություններ է իրականացնում քուրդ խաղաղ բնակչության շրջանում:

Նշելով, որ քրդերի կոտորած իրականացնողներն ապաստան են գտնում Թուրքիայում, քուրդ պատգամավորը դիմել է Թուրքիայի վարչապետին և ասել. «Սրանից հետո, Էրդողան, մեզ չասես մուսուլման քուրդ եղբայրներ, դու ինքդ մուսուլման չես»:

Վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի Թել Արան և Թել Հասըլ շրջաններում ծայրահեղ իսլամիստական խմբավորումները քրդերի շրջանում վայրագություններ են գործում: Քրդական լրատվամիջոցների հաղորդմամբ` սպանվել է 50 քաղաքացիական անձինք, 350 հոգի էլ գերի է վերցվել:

Վերոնշյալ արմատական խմբավորումները պայքարում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի դեմ և փորձում իրենց վերահսկողությունը հաստատել քրդերով բնակեցված վայրերում: Հուլիսի կեսերից սկսած` քրդերի և «Էլ Նուսրայի» միջև կատաղի մարտեր են ընթանում:

Ներկայում թե´ Իրանի, թե´ Թուրքիայի քրդերն օգնության են շտապում Սիրիայի քրդերին: Թուրքիայում քրդերը ցույցեր են կազմակերպվում` ի պաշտպանություն Սիրիայի իրենց ազգակիցների:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում