Գլխավոր Լրահոս

Պոլիտեխնիկում ուսման վարձը կթանկանա առավելագույնը 72 հազ. դրամով. ռեկտոր

Պոլիտեխնիկում ուսման վարձը կթանկանա առավելագույնը 72 հազ. դրամով. ռեկտոր

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) ուսման վարձը 2013-2014 ուստարում կթանկանա 11,2%-ով. այս մասին օգոստոսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը` հավելելով, որ վարձավճարը նվազագույնը կավելանա 26 հազ., իսկ առավելագույնը` 72 հազ. դրամով:

Ռեկտորի հավաստմամբ` ուսման վարձերի թանկացումը պայմանավորված է ուսումնական պայմանների, բազայի և կադրերի բարելավմամբ: «Այս համակարգում բարելավումներ իրականցնելը նոր ծախսեր է առաջացնում: Վարկեր և դոտիացիաներ չենք վերցրել: Նախընտրել ենք վարձավճարները բարձրացնել»,- ասաց Արա Ավետիսյանը` հավելելով, որ վարձի թանկացումն իրենք հնարավոր մինիմումի են հասցրել: Այս քայլը, ռեկտորի խոսքով, գնահատված մեծ ծրագրի ընթացքից մեկն է:

Ի դեպ` ուսման վարձի բարձրացումը չի ազդելու դասախոսների աշխատավարձի վրա: Ընդհակառակը, ինչպես նշեց բուհի ռեկտորը, ակնկալվում է դասախոսների թվի կրճատում: Ավետիսյանը, մյուս կողմից, հավելեց, որ վարձրավճարների թանկացումը հնարավորություն կընձեռի բարձրացնել դասախոսների որակավորումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում