Գլխավոր Լրահոս

Տեսակրպակ` Խոր վիրապում

Տեսակրպակ` Խոր վիրապում
Օգոստոսի 8-ին «ՎիվաՍել-ՄՏՍ-ը» Խոր վիրապի վանական համալիրի տարածքում տեղադրել է տեսակրպակ, ասված է օպերատորի տարածած հաղորդագրությունում: Նշվում է, որ Հայաստանում նման տեսակրպակ առաջին անգամ տեղադրվել է Էջմիածնի Սբ Գայանե եկեղեցու տարածքում: Նախագծի նպատակը հայկական մշակութային հուշարձանների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և Հայաստանի՝ որպես տուրիստական գրավչության գոտու դիրքերի ամրապնդմանը նպաստելն է: Տեսակրպակը տեղադրված է Սբ Գևորգ եկեղեցու առջև: Եկեղեցու ներսում է գտնվում այն վիրապը, ուր անազատության մեջ էր պահվում Գրիգոր Լուսավորիչը: Տեսակրպակն այցելուներին հնարավորություն կտա նկարահանել մեկ րոպե տևողությամբ տեսանյութ և այն էլեկտրոնային փոստով ուղարկել մտերիմներին ու ընկերներին: Ծառայության արժեքը 500 դրամ է: Տեսասարքը տեղադրված է այնպիսի դիրքով, որպեսզի տեսագրության երկրորդ պլանում երևա հուշարձանը: Հաղորդագրության մեջ ներառվում է տեղեկատվական ծանուցում` տվյալ հուշարձանի վերաբերյալ: Դա  հաղորդագրություն ստացողին հնարավորություն կտա եկեղեցու բակում գտնվողից ողջույն ստանալուն զուգահեռ` ծանոթանալ նաև հուշարձանի պատմությանը: Սարքը թույլ է տալիս հաղորդագրություններն ուղարկել անգլերեն, հայերեն կամ ռուսերեն լեզուներով: «Տեսակրպակը հիշարժան պահերն առցանց հավերաժացնելու և տպավորություններով կիսվելու ամենադյուրին և արագ հնարավորությունն է` հեռվում գտնվող ընտանիքի անդամների և ընկերների հետ: Այս լուծման և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի  գերարագ ինտերնետի շնորհիվ, պատմական և մշակութային հետաքրքրություն ներկայացնող հերթական վայրն այսուհետև ապահովված է գրավչությունն աշխարհին ցուցադրելու հարմարավետ հնարավորությամբ: Ընդհանուր առմամբ, տեսակրպակների տեղադրման նախագիծը հրաշալի գործիք է`Հայաստանը զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող երկրների շարքում ընդգրկելու համար: Այս լուծումը կօգնի նաև զբոսաշրջիկ-Հայաստան զգացմունքային կապի  ստեղծմանը և  քաղաքակրթությունների զարգացման  տիրույթում մեր հայրենիքի անունը մտապահելուն»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նախատեսում է տեսակրպակներ տեղադրել նաև Հայաստանի պատմամշակութային այլ հուշարձանների տարածքում: Պատմամշակութային հուշարձանների մասին ամբողջական տեղեկությունները տրամադրվում են Մայր աթոռ Սբ Էջմիածնի կողմից:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում