Գլխավոր Լրահոս

ՀԲ-ն Հայաստանում կշարունակի Համայնքների գյուղռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը

ՀԲ-ն Հայաստանում կշարունակի Համայնքների գյուղռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավար Նիկոլաս Ահուիսուսին, որին ուղեկցում էին բնական պաշարների կառավարման մասնագետ Յոզեֆ Էռնսբերգերը և գյուղատնտեսության գծով մասնագետ Դեվիդ Լագը:

Ինչպես հաղորդում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից, ՀԲ հայաստանյան ծրագրերի ղեկավարը հակիրճ ներկայացրել է բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC 1) ծրագրի ընթացքը և նշել, որ տպավորված է արդեն գրանցված արդյունքներով:

Սերգո Կարապետյանը նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում բարելավվել են համայնքների արոտավայրերը, ավելացել է անասնագլխաքանակը, անասնապահական մթերքների քանակը, զարգացել է կառավարման համակարգը: Նա հայտնել է, որ ծրագրի իրականացման ընթացքում գոյացած խնայողությունների հաշվին հնարավոր է եղել ավելացնել ծրագրում ընդգրկված շահառուների թիվը: Նիկոլաս Ահուիսուսին նշել է, որ այս այցի նպատակն է շարունակել արդեն իսկ սկսված ծրագիրը և նախապատրաստել CARMAC 2 ծրագրային փաթեթ: Այդ նպատակով պատվիրակությունն արդեն այցելել է մարզեր  և հնարավորություն է ունեցել ծանոթանալ իրականացված աշխատանքներին: Այս ծրագիրը ենթադրում է համայնքների արոտավայրերի կառավարում 100 համայնքների ներգրավմամբ, կաթի, մսի, բանջարեղենի արժեշղթաների մշակում, ինչպես նաև կառուցվածքային  կարողությունների բարելավում: $30 մլն արժողությամբ այս  ծրագրի շրջանակում կստեղծվեն կաթի ընդունման կետեր, սպանդանոցներ, անասնաբուծական կենտրոններ, կբարելավվի մեքենայացված կիթի կազմակերպումը:

Նախարարն առաջարկել է  ուսումնասիրել նաև համանքներում կաթիլային ոռոգման համակարգերը, ինչպես նաև հակակարկտային ժամանակակից ցանցեր ներդնելու հնարավորությունները, նշելով, որ ծրագրի հիմնական նպատակը պետք է լինի գյուղացիների եկամուտների ավելացումը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում