Գլխավոր Լրահոս

Գյուղնախարարությունում քննարկվել է ապահովագրական համակարգի ներդրումը

Գյուղնախարարությունում քննարկվել է ապահովագրական համակարգի ներդրումը

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 8-ին գյուղատնտեսության ապահովագրության ծրագրերի շուրջ բանակցել է «Ինգոստրախ» ԲԲԸ-ի  գործադիր տնօրեն Դելյարա Յաշկուլովայի, նույն ընկերության հատուկ նախագծերի գործադիր տնօրենի և «Ինգո-Արմենիա» ՓԲԸ ապահովագրական ընկերության տնօրինության հետ, հաղորդում են գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:

Քանի որ 2013թ. կառավարության ծրագրով նշված է, որ Հայաստանում ստեղծվելու են նախադրյալներ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար, նախարարն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի առաջիկա 5 տարիների աշխատանքային ուղեցույցներ՝ այն գնահատելով որպես երկարատև պրոցես:

Նախարարը հյուրերին մասնավորապես առաջարկել է ներկայացնել համապատասխան նախագծեր և որպես մեկնարկ սկսել կոնկրետ ոլորտից՝ նախանշելով գյուղտեխնիկայի և անասնապահության ապահովագրությունը:  

Բանակցող կողմերը, կարևորելով գյուղատնտեսության ապահովագրությունը, այն համարել են գյուղատնտեսության հետագա զարգացման համար անհրաժեշտ նախապայման և երկարաժամկետ ու հուսալի պաշտպանություն բնական աղետներից և այլ ֆորսմաժորային իրավիճակներից: Գյուղատնտեսության նախարարն առանձնահատուկ շեշտել է, որ ապահովագրության ներդրումը զբաղվածության ապահովման, միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև աղքատության կրճատման առումով եզակի գործիք է, ինչն իրեն հաստատել է աշխարհի զարգացած տնտեսություններում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում