iPhone-ի երկու նոր մոդելները կներկայացվեն սեպտեմբերի 10-ին. WSJ

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը 2013թ. սեպտեմբերի 10-ին կներկայացնի նոր սերնդի iPhone սմարթֆոնը, հաղորդում է ամերիկյան Wall Street Journal-ը (WSJ):
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` Apple-ը, ըստ ամենայնի, կներկայացնի երկու նոր մոդել. առաջինը կփոխարինի iPhone 5-ին, իսկ մյուսը կլինի սմարթֆոնի մատչելի տարբերակը: Սմարթֆոնների շուկայում տարածված տեղեկությունների համաձայն` մատչելի գաջեթը կստանա iPhone 5C անվանումը և կվաճառվի ԱՄՆ-ում $490-ով, իսկ iPhone 5-ին փոխարինման եկող iPhone 5S-ը կստանա թարմացված տեսախցիկ կրկնակի լուսարձակներով, ավելի հզոր պրոցեսոր և մատնահետքի միջոցով գաղտնաբառի սկանավորման գործառույթ: Գաջեթի դիզայնը կմնա անփոփոխ:
WSJ-ի տեղեկությունների համաձայն` երկու նոր գաջեթներն էլ կաշխատեն iOS 7 օպերացիոն համակարգով:
Թեմա
Civilnet










